Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան
«Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»,- ասաց նա։
Ավինյանը նշեց, որ հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և այս փոփոխությունները դժվար են, որովհետև ամբողջապես համակարգը փոխվում է:
«Մարդիկ առաջին բանն ինչ հունվարին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր են, սա իրականում քաղաքապետի լուծելի խնդիրը չի եղել: Հաստիքացուցակն առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք 340-ին, հունվարի 3-ից գործի ընդունեիք»,- ասաց նա՝ դիմելով Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանին և հավելեց, թե հիմա ինչու պետք է ամբողջ քաղաքապետարանով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել:
«Սա ձեր պարտականությունն է եղել: Ի՞նչ են տեսնում մարդիկ՝ փոխարինված գծեր ու ժամերով սպասում են, ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան մի հատ էլ միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք: Հունվարի վերջով մենք այս ցուցանիշն էականորեն պետք է բարելավված լինենք»,- ասաց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Արևը վնասո՞ւմ է մաշկը