Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

«Բողոքարկելու ենք որոշումը». Դատարանը որոշում է կայացրել «Օրրան» բարեգործական կազմակերպության դեմ

Նախօրեին Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:

Այս առնչությամբ NEWS.am-ը զրուցել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:

Եթե հիշում եք, մենք բազմիցս ահազանգել ենք, որ «Օրրանի» հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը խախտում է հրդեհային անվտանգության նորմերը և խոչընդոտում շենքի բնական լուսավորությունը: Սա այն շենքն է, որտեղ մեր շահառու երեխանները  ամեն օր ստանում են տաք սնունդ, հոգեբանական աջակցություն, դասապատրաստում և սոցիալական այլ ծառայություններ:

Կառուցապատողը խախտել է շինարարական նորմերը՝ շինարարությունն իրականացնելով «Օրրանի» շենքից ընդամենը 1.6 մետր հեռավորության վրա՝ օրենքով պահանջվող 6 մետրի փոխարեն: Քաղաքապետարանը, իր հերթին, տրամադրել է ապօրինի շինթույլտվություն՝ հաստատելով շենքերի միջև 2.2 մետր հեռավորություն, ինչը նույնպես հակասում է օրենքին: Սակայն նույնիսկ այդ նվազագույն չափանիշը չի պահպանվել:

Ինչպե՞ս է դատավորը հիմնավորել վճիռը:

Դատավոր Նաիրա Ավետիսյանը նշել է, որ «Օրրանը» չի ներկայացրել բավարար ապացույցներ կառուցապատողի գործողությունների անօրինականությունը հաստատելու համար: Սա շատ տարօրինակ է, քանի որ մենք ներկայացրել ենք փորձագիտական եզրակացություն, որը հստակ մատնանշում է խախտումները: Ավելին, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ շինարարությունը չի համապատասխանում նորմերին:

Դատավորն ընդգծել է, որ շինարարության անօրինականությունը կարող է հաստատվել միայն շինթույլտվության վերաբերյալ վարչական ակտի վիճարկման արդյունքում:

Իսկ կա՞ արդյոք այդպիսի դատական ակտ:

Այս մոտեցումը, իմ կարծիքով, սխալ է: Քաղաքացիական դատարանը լիազորված է անկախ եզրահանգումներ անել՝ առանց վարչական ակտի վիճարկման արդյունքի:

Այնուամենայնիվ, «Օրրանը» դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով Քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը, որը հակասում է օրենքին: Սակայն վարչական դատարանը նշել է, որ մենք պետք է վիճարկեինք այդ թույլտվությունը 2022 թվականի դեկտեմբերից երկու ամսվա ընթացքում: Խնդիրն այն է, որ մենք չէինք կարող հասկանալ, թե նախնական աշխատանքները ինչ վերջնական տեսք կունենան:  Մեզ այն տեսանելի եղավ միայն այն ժամանակ երբ սկսեցին կառուցել բետոնե սյունները:

Ավելին, նույնիսկ եթե Քաղաքապետարանի շինթույլտվությունը օրինական լիներ, կառուցապատողն արդեն իսկ շեղվել է դրանից՝ չպահպանելով նույնիսկ այդ 2..2 մետրի հեռավորությունը:

Բողոքարկելու՞ եք վճիռը:

Այո և Ձեզ տեղյակ կպահենք հետագա զարգացումների մասին:

Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը երկար ժամանակ ահազանգում էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

Վարչական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել շինարարությունը, սական այդ վճիռը բողոքարկվել էր ու հիմա դատարանը հակառակ որոշումն է կայացրել: