Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր

Civilnet.am-ը գրում է. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին պնդել է, թե 1994-ի զինադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի մասով քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։

«Մեծ հաշվով զինադադարի հաստատումից ի վեր քննարկված բոլոր տարբերակները, կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական առաջարկ, կլինի ընթացիկ քննարկվող բան, այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճարկելի փաստ է»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա հավելել է, թե քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել. «Բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրու հետ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սուրբ տարածքի հետ փոխանակում Լեռնային Ղարաբաղի»։

Միրզոյանը պնդել է, թե սրանք հանրահայտ փաստեր են՝ նույնիսկ առանց բանակցային փաստաթղթերը հրապարակելու։

Իշխանության նոր թեզը

Թեզը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 23-ին:

Ուշագրավ է, որ եթե արտգործնախարար Միրզոյանը նշում է քննարկված գոնե մեկ տարբերակ, որ չի նախատեսել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ապա ըստ Փաշինյանի, «նման որևէ տարբերակ չի եղել»։

Սակայն այս թեզը նոր չէ: 2023-ից սկսած իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար պնդում էր, թե 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի համար միայն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության տարբերակն է դիտարկել։ Հայտարարությանը #CivilNetCheck-ը մի քանի անգամ անդրադարձել է։

Իսկ ի՞նչ էին իրականում նախատեսում քննարկված տարբերակները

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի նշած տարբերակին՝ Լեռնային Ղարաբաղը Մեղրիի հետ փոխանակելու մասին, ապա այս մասին տարբեր քննարկումներ են եղել 1990-ականների վերջին, որի մասին որոշ մանրամասներ կան լրագրող Թաթուլ Հակոբյանի Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի կայքում: Ըստ դրա՝ 1999-ին քննարկվել է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակ, սակայն այն մերժվել է հայկական կողմից։

2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Քի Վեսթումներկայացրին կարգավորման տարբերակ, որը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին։ Այդ տարբերակով նախատեսվում էր Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով միջանցքով միացնել Հայաստանին։ Իսկ Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով (sovereign passage) կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս էին գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքic: Փաստացի ոչ թե տրվում էր ամբողջ Մեղրին, այլ 8 մ լայնությամբ սուվերեն անցում։ Այս տարբերակը, սակայն, մերժել է Բաքուն։

Գործող իշխանությունները չեն նշում նաև բանակցային գործընթացի վերջին 15 տարվա հիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մասին, որոնցում հստակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի (պլեբիսցիտ) միջոցով, որը պետք է անցկացվեր ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

«Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,- նշված էր Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։

Սակայն ուշագրավ է հատկապես Կազանյանը փաստաթուղթը։

2011-ին ն Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկել էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ փաստաթուղթ, որը բանակցվել էր շուրջ երեք տարի։ Դրանով նախատեսվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնում Ադրբեջանին։

Համաձայն փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր «Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»։

Այն նախատեսելու էր ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այնուհետև նշվում էր, որ ԼՂԻՄ տարածքը ստանում էր ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ, յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, Լաչինում տրամադրվում է միջանցք ԼՂ-ն Հայաստանին միացնելու համար։

ԼՂ բնակչություն ասելով հասկացվում էր 1988-ի ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնելու էին ապագա բանակցություններում:

Այս փաստաթուղթը, սակայն, ի վերջո չի ստորագրվեց։ Եվ այն մերժել է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմը։

Եթե ըստ Փաշինյանի և Միրզոյանի՝ քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ի Ադրբեջանի կազմում ընդգրկում, ապա հարց է առաջանում, թե ինչու է ադրբեջանական կողմը, օրինակ, մերժել Կազանյան փաստաթուղթը։

Այն, որ Կազանյան փաստաթուղթը չէր մերժել հայկական կողմը, հաստատել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2016-ի ապրիլի 22-ին Հայաստանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն է մերժել Կազանյան փաստաթղթի ստորագրումը։

«Իմ պատասխանը ձեր հարցին շատ պարզ է։ Որպես այս իրադարձությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանյան փաստաթուղթը չի մերժել»,- ասել էր Լավրովը։