ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում են Կոմիտեում հաստատվել: Իսկ Քննչականի նորանշանակ պետ Արթուր Պողոսյանը, թեեւ ակնհայտորեն ցույց է տալիս, թե ազատվում է Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի կադրերից՝ միեւնույն ժամանակ Քյարամյանի մտերիմներին նոր պաշտոն է տալիս։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել Արթուր Նահապետյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը․ նշենք, որ նա Արգիշտի Քյարամյանի սանիկն է։
Վազգեն Ավետիսյանն էլ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:
Ի դեպ, Ավետիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել էր Գլխավոր դատախազություն ու զբաղեցնում էր Վազգեն Գեղամի Ավետիսյան – ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը, իսկ ահա հիմա հաստատվեց Կոմիտեում: Ի դեպ, նա, «Մարտի մեկի» գործով ցուցմունքները հրապարակելու համար, գաղտնալսել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին, ու նրա գործողությունները դատարանի որոշմամբ ապօրինի համարվեցին․ և հիմա ապօրինություն գործածը առաջխաղացում է ունենում:
Այսքանով կոմիտեում կադրային ջարդը չի ավարտվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի հորդորով Յուրա Իվանյանը՝ ՔԿ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետը, եւս ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Իվանյանը «Ամուլսարի գործով» քննչական խմբի ղեկավարն էր, ու նրա նկատմամբ հենց այդ գործով ծառայողական քննություն սկսվեց։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս