«Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի մի բան ևս ակնառու դարձավ՝ նրանց ստացած նվերները՝ ըստ արժեքների:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի։Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ևս առանց նվերների չի մնացել։
Դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում՝ Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ուզբեկստանի գերագույն դատարանի կողմից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։
Նույն միջոցառման ընթացքում Լիլիթ Թադևոսյանը ստացել է նաև 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե, սակայն այս անգամ Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանի կողմից։
ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներումՏաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պաշտոնական տեղեկություն չգտավ, թե ինչ նվերներ է հայկական կողմը փոխադարձաբար փոխանցել վերոնշյալ նիստերի, միջոցառումների ժամանակ»:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները