Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է առժամանակ նախարարներին ու մարզպետներին «ձեռք չտալ»: Փոխարենն այժմ «նշանառության» տակ են որոշ փոխնախարարներ ու վարչությունների պետեր։ Խոսքը մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների մասին է, որոնց կանչել են աշխատակազմ ու հայտնել «բոթը», որ նրանք Ամանորի ու Սուրբծննդյան տոներից հետո ազատվելու են պաշտոններից:
Ի դեպ, կան խոսակցություններ, որ մի քանի դեպքերում հնարավոր է՝ քրեական վարույթներ նախաձեռնվեն։
Ըստ մեր աղբյուրի, այս ամենի մեջ ուրույն դեր ունեն հենց քպական նախարարները, որոնք իրենց ձախողումները բարդում են տեղակալների վրա։
Ըստ նախնական տեղեկությունների, փոփոխություններն առնչվելու են մասնավորաբար ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում