Մի քանի անգամ հարվածել է գլխին, կենցաղային վեճի հետևանքով տուժողի վիճակը ծանր է․ Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։ Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի շքամուտքում Սերգեյ Տ․-ին բռունցքով մի քանի անգամ գլխի հատվածում հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն։
Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սերգեյ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում