Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել
Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։
Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։
Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։ Այս մաին հայտնում է «Օրագիր Նյուզ»-ը։
Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ։ Միջադեպի հետևանքով խուճապ չի առաջացել, վայրէջքից հետո ուղևորները հանգիստ դուրս են եկել օդանավից:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում