«Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին:
Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել:
Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ եւ անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով։
Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող եւ մեկ խմբագիր, եւ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով:
Նկատենք, որ այս օրերին տիկինը տարբեր գրառումներ է անում` իրեն ուղղված քննադատական տեքստերից մեջբերումներով, եւ խոստանում է «տգիտության ճիրաններից ազատագրել» իրեն քննադատողներին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում