Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար Իրանին հասցվող հարվածները շուտով կավարտվեն. Թրամփ Լավրովը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցով Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ Կլինեն նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները Սահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի Գալյան ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Axios․ Իրանում պատերազմի հետևանքները փոխում են նավթի, ածխի համաշխարհային շուկաներն ու կլիմայական օրակարգըՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համարԴավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլինՎերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունըԻրանին հասցվող հարվածները շուտով կավարտվեն. ԹրամփԱՄՆ-ն Իրանում խոցել է ՀՕՊ համակարգեր, ռադարներ և դրոնների կառավարման կենտրոններ. AxiosՀորմուզի նեղուցում երկու «օրինախախտ նավ» է խոցվել. ԻՀՊԿF-16 կործանիչը լքել է տարածքը՝ Հորմուզի նեղուցի օդային տարածքը խախտելուց հետո. ԻՀՊԿԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելունՔննչական կոմիտեն նախորդ տարի իր բյուջեի 92.8%- ը ծախսել է. փորձաքննությունները շատ են եղելԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչըՄոսկվան ԱՄՆ–ին և Իրանին կոչ է անում չհարձակվել քաղաքացիական կառույցների վրա. ԶախարովաԳագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավԼավրովը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցովՉեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայանԳերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համարԻրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներՈւկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունըԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգըԵՄ խորհուրդը նշանակել է Հայաստանում նոր առաքելության ղեկավարինՄանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն ՍիմոնյանԱյս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀՀակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակԹրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումըՆոր սահմանափակումներ են առաջարկվում. 70 տարեկանը լրացած մարդկանց կարգելվի շահումով խաղեր խաղալԸնտրակաշառք տվող-ստացողների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցների․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԿլինեն նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններՎերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատներըԾառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեումՊեսկովը` Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիային սպառնացող վտանգի մասինՍահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի իր գործընկերոջ հետԵրեւանի «գրեթե բոլոր ընտրատարածքներում» վերահաշվարկ կիրականցվի. ԿԸՀ նախագահՊեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին«Տունդ քանդվի»․ անեծքների լեզուն սոցիալական ցանցերում, կամ ինչո՞ւ են մարդիկ անիծում անծանոթներինՄենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. ԳալյանՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԹրամփը հայտարարել է, որ Իրանի վրա լայնածավալ հարվածների վերսկսումը թանկ կարժենաՃապոնիայի ԱԳՆ․ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Տոկիոյին բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ
Հայաստանում նախատեսում են փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Լոռու մարզում 2-ամյա երեխան «թnւնավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ նա ացետոն է խմելՎենս. ԱՄՆ-Իրան համաձայնագրի կնքումը կարող է ամիսներ տևելԳալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերըԹուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կվարի ՄոսկվայումԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2025 թ. պետական բյուջեի կատարողականը
Մամուլ

Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նախատեսված էին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Տարեվերջյան հավաքը նախատեսված էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Բայց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ նախատեսված չէ, պարզվեց, որ Փաշինյանը չի էլ մեկնելու Ռուսաստան: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ պարզվեց: Փաշինյանն ինքը հայտարարեց, որ չի մեկնելու, որովհետև... նորից «քովիդ է ընկել» կամ՝ կորոնավիրուսով է վարակվել:
 
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին «քովիդի» դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու: Ռուսաստանից հույս էին հայտնել, ի դեմս նույն խոսնակ Պեսկովի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով:
 
Հա, այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց «հարգելի պատճառով» Փաշինյանը խույս տվեց, անմիջապես պարզվեց, որ նրա «քովիդի» նոր տեստը բացասական է, այսինքն՝ արդեն առողջ է և նա «կվերադառնա աշխատանքային սովորական ռեժիմի» (ձեռքի հետ էլ ակնարկում է, թե սոցցանցերում արձագանքների արժանացող անհեթեթ ու աղմկահարույց գրառումներ անելուց բացի, ինքն, իբր, նաև աշխատում է, էլի): Չնայած, երևի ինքն էլ հասկացավ, որ ինչ-որ շատ արագ է «ապաքինվել», և երբ գրվում էին այս տողերը, Փաշինյանը տեղեկություն տարածեց, թե նոր ստուգմամբ պարզվել է, որ, այնուամենայնիվ, վարակված է, այսինքն՝ տեստը դարձյալ դրական է: Հաշվի առնելով նման փոփոխականությունը, մի փոքր «տեղ» թողնենք ու նկատենք, որ այս ամենը երեկ երեկոյի դրությամբ էր, այսինքն, մինչև թերթի լույս տեսնելը ինչ ասես կարող է «պարզվել»:
 
Փաշինյանի «քովիդային» բռնկումներին, բնականաբար, անհնար է ուշադրություն չդարձնել: Նա, կհիշեք, այդ վարակի՝ Հայաստան թափանցելու ժամանակ դրսևորեց ծայրահեղ անլուրջ վերաբերմունք, ինչ-որ բաներ էր ասում՝ «պինցետով, տնական արաղով» դրա դեմ «պայքարելու» մասին: Հետո երբ վարակը տարածվեց, երբ Հայաստանը համաճարակի ճիրաններում հայտնվեց, երբ մարդիկ սկսեցին տասնյակներով մահանալ, Փաշինյանն իր անփութությունը քողարկելու, «ժողովրդի կյանքով ապրելու» և ապրումակցական հույզեր կորզելու հաշվարկով... մի քանի օրով «քովիդ ընկավ»: Երկրորդ անգամ նրա՝ «քովիդով» վարակվելու մասին հայտարարվեց 2022 թ. հունվարին՝ ինչ-որ «տարօրինակ» զուգադիպությամբ էլի Ռուսաստան մեկնելու նախաշեմին: Հիմա էլ արդեն երրորդ դեպքն է, ու դրանցից երկուսը կապված են Ռուսաստան գնալ-չգնալու հետ:
 
Զարմանալի չէ, որ Փաշինյանի այս վերջին «վարակվելը» սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր համեմատել էին դպրոց գնալ չցանկացող երեխաների՝ հիվանդություն հորինելու պահվածքի հետ:
 
Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Տեսեք, Փաշինյանը գոնե դեկտեմբերի 23-ի դրությամբ գիտեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով: Եվ Փաշինյանն իր մտացածին, իրականությանը չհամապատասխանող հորինվածքների շուրջ բանավիճելու էր հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Նախագահները միանգամայն կանխատեսելիորեն «բանավեճի հրավերի» պահով Փաշինյանին բավականին պարզորոշ հասկացրեցին, որ նրա «երեսը տեսնելու» ոչ մի ցանկություն ու անհրաժեշտություն չունեն: Ավելի ստույգ՝ նա այդքան չկա, որ նման հարց նույնիսկ քննարկվի:
 
Ի դեպ, ուշագրավ է, որ շատ քաղաքացիներ սոցցանցերում նկատում են, թե, փաստորեն, Փաշինյանը, հրաշալի տեղյակ լինելով, որ ինքը կորոնավիրուսով է վարակված, երկրի նախկին ղեկավարներին հրավիրում էր բանավեճի. որ ի՞նչ լինի, որ նրանք էլ վարակվե՞ն: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն բիոլոգիական «զենքի» տե՞ղ է դրել:
 
Հա, հընթացս նկատենք, որ Փաշինյանի «հարմարավետ քովիդը» նրան այս օրերին ամենևին չի խանգարել զանազան հանդիպումներ ունենալ, միջոցառումների մասնակցել: Կարճ ասած՝ դա զուտ «արտաքինքաղաքական» քովիդ էր:
 
Իսկ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու իրական պատճառները, հնարավոր է, այլ են: Օրինակ՝ հնարավոր է, որ Փաշինյանի «երեսը տեսնել» չեն ցանկացել ոչ միայն ՀՀ նախկին նախագահները, այլև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ոչ թե հարմար չի եղել): Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ Փաշինյանը ԵԱՏՄ-ական միջոցառման է մասնակցում, բայց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում չի նախատեսվում: Պարզից էլ պարզ է, որ դա երկու երկրների հարաբերությունների լավ վիճակից չի, նմանապես հայտնի է, որ հարաբերությունների փչացման գլխավոր նախաձեռնողն ու փչացնողը Փաշինյանն ու իր իշխանությունն են:
 
Վերադառնանք, սակայն, երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի խղճուկ հնարքին: Արդեն առիթ ունեցել ենք նախորդ համարում հանգամանորեն դիտարկել Փաշինյանի այն մերկապարանոց ու ստահոդ հայտարարությունը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը... Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր: Նրա ասած այդ բացահայտ կեղծիքին այս օրերին շատերն արձագանքեցին՝ հերթական անգամ մերկացնելով սուտը: Բայց այդ դրսևորման, նկատի ունենք՝ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու (կանխատեսելիորեն մերժման արժանի) նախաձեռնության մեջ ինքնին արդեն վիրավորական մեծ երանգ կա:
 
Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով:
 
Թողնենք մի կողմ յուրաքանչյուրի անհատական հույզերն ու ընկալումները: Զուտ ամրագրված, անհերքելի փաստերի վրա հիմնվելով ենք պնդում. Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, ինչ արել կամ չեն արել, բայց պետության անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովել են, հաղթել են պատերազմում, ազատագրել են տարածքներ, ուժեղացրել են բանակը, ամրապնդել են Հայաստանի դաշնակիցների հետ կապերն ու համագործակցությունը, կառուցել են երկիր՝ պետության անհրաժեշտ ինստիտուտներով, հնարավորինս կայացած ինստիտուտներով:
 
Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է շուրջ 12 հազար քառակուսի կմ տարածքով Արցախ: Այն բացառապես Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «ջանքերով» այլևս հայաթափված է ու հանձնված թշնամու վերահսկողությանը: Ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հանձնված են թշնամուն: ՀՀ ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր թշնամին զավթել է, բուն հայկական հողերը Փաշինյանը սահմանազատման անվան տակ հանձնում է թշնամուն:
 
Ու նրա՞ հետ բանավիճեն նախկին, բայց հաղթանակ, անվտանգություն և պաշտպանվածություն ապահոված նախագահները: Միանգամայն բնական է, որ Փաշինյանն ու իր «բանավիճային» նախաձեռնությունը խոր արհամարհանքի արժանացան: