Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան մեկնելուց եւ ԱՊՀ ու ԵԱՏՄ ֆորմատներով միջոցառումներին մասնակցելուց, սակայն քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Ռուսաստանն էլ առանձնապես ցանկություն չունի այլեւս Փաշինյանին ընդունելու, եւ ՌԴ-ից անգամ հորդորում են Փաշինյանին` կա՛մ ակտիվացնել անդամությունը, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի քան մեկ տարի է՝ սառեցրել է անդամությունն այս կառույցում։
Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում