«Արտաշատի» ԲԿ–ի բուժաշխատողների աշխատավարձերը կրճատվե՞լ են
NEWS.am–ի տեղեկություններով, «Արտաշատ» ԲԿ–ի բուժաշխատողների աշխատավարձերը կրճատվել են, ինչի պատճառով շատ բուժաշխատողներ ցանկանում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հիվանդանոցում խնդիրներ էին առաջացել աշխատավարձերի վճարման հետ կապված։ Հունիսին ԲԿ աշխատակիցները բողոքել էին, որ փետրվար–մարտ ամիսներին ընդամենը մի քանի բժիշկ է ստացել աշխատավարձ՝ այն էլ մասամբ, ապրիլի աշխատավարձն էլ ընդհանրապես ոչ ոք չէր ստացել: Տնօրինությունից նրանց ասել էին, որ նախարարությունից ֆինանսավորումը մասամբ են ստացել։ Երկար պայքարից հետո բուժաշխատողները ստացան նախորդ ամիսների աշխատավարձերը, սակայն խնդիրը վերջնական լուծում այդպես էլ չստացավ։
Երկու ամիս առաջ «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում