Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի թանկացումից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեւական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, եւ անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել: Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել եւ ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջեւում ընտրություններ են:
ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը մեզ ասաց. «Մենք սակագնի վերանայման հայտ չունենք: Սակագները վերանայվում են ոչ միայն լիցենզավորված անձանց հայտերի հիման վրա, այլ նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ»։ Իսկ վերջին շրջանում նման քննարկումներ եղե՞լ են։ «Այդ քննարկումները միշտ են տեղի ունենում։ Եկող տարվա համար եթե էլեկտրականությունը թանկացնելու որոշում լիներ, հանրությունը կիմանար»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում