Կառավարությունը նախատեսում է Հայաստանի տարաբնակեցման նոր նախագիծ ընդունել
Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է երկրի տարածական զարգացման ռազմավարության հիմնարար փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի նորացված տարբերակի մշակումը։
Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։Նախագիծը կուղղվի տարածքների համաչափ զարգացման, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման և կայուն տնտեսական աճի ապահովմանը։
Հաշվի առնելով, որ տարաբնակեցման նախորդ նախագիծը հաստատվել է դեռ 2003 թվականին՝ ժամանակակից պայմանները պահանջում են նոր ռազմավարական մոտեցումներ։ Նախագծի նպատակն է ապահովել բնակավայրերի կայուն զարգացումը, բնակչության համար անվտանգ ու առողջ միջավայրի ստեղծումը և ազգային ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի հաջորդական մշակման հիմքում դրվելու են թափանցիկության, հավասարակշռության և արդյունավետության սկզբունքները։Նախագիծը կխթանի սոցիալ-տնտեսական առաջընթացն ու տարածքների արդար բաշխումը։
Նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում