«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղու շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Մայրաքաղաք ներկրված 171 հատ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի երկու անգամ ավել տեղատարողությամբ ավտոբուսներով»,- մանրամասնել է Հարությունյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ շատ կարևոր արձանագրում է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից փոքր դասի հին ավտոբուսներն ամբողջապես փոխարինվում են նոր ավտոբուսներով, որոնք իրենց տարողունակությամբ կրկնակի անգամ ավել են, ինչը նշանակում է, որ այդ շարժակազմերի փոխարինումը հանգեցնելու է այդ գծերի սպասարկման էական բարելավման։ «Կարևոր է, որ մենք տարբեր գծերում, որտեղ ունենք խնդիրներ, ավելացնում ենք շարժակազմերը։ Մենք այդ գծերում բավարար չափով ավտոբուսներ չունեինք»,- ասել է Երևանի քաղաքապետը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում