Կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները
ՀՀ կառավարությանը 30-օրյա ժամկետ է ուզում՝ պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ կառավարության շենքում իրականացված լուսանկարահանումներին վերաբերող հարցերին։
«Փաստինֆոն» դեռևս դեկտեմբերի 6-ին գրավոր հարցում էր ուղղել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ով է թույլատրել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքան գումար է ծախսվել այդ նկարահանումների ժամանակ օգտագործված տեխնիկական միջոցների վարձակալության համար, արդյոք Նիկոլ Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ կառավարության շենքում։ Եվ ընդհանրապես՝ արդյոք կառավարության շենքի տարածքը կարո՞ղ է վարձակալությամբ տրամադրվել մոդելային գործակալություններին՝ նկարահանումների համար։
Տևական ժամանակ կառավարությունից հարցմանը որևէ արձագանք չկար, պարբերաբար հիշեցումներից հետո միայն այսօր կառավարությունից գրություն է ստացվել, որ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի կառավարության աշխատակազմին լրացուցիչ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում