Փաշինյանին փոխանցել են, որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական «կոռուպցիոներների» եւ հատկապես՝ Երեւանի քաղաքապետի դեմ եւ հայտարարություններ արել: Մանավանդ՝ ԱՆԻՖ-ի թեման է արծարծել, պահանջելով գոնե թիմին հայտնել, թե ովքեր էին մեղավոր, որ բյուջեից այդքան գումար վատնվեց։
Մեզ պատմեցին, որ Դավոյանն այդ զեկույցից հետո ինքն է հայտնվել ոմանց թիրախում:Որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել, որ փողատերերի ու ինչ-որ կասկածելի շրջանակների հետ է շփվում եւ դրա արդյունքում առանձնատուն է ձեռք բերել՝ լողավազանով, որն իր անունով չի գրանցել, բայց հաճախ է լինում այնտեղ:
Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում