Անցել են Աղազարյանի ազգուտակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։
Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գեւորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:
Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից վտարելու հաջորդ օրը Աղազարյանի որդուն նախարարը փոխանցել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա: Մեզ պատմեցին, որ չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար, փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին։
Ուշագրավ է, որ Պապոյանն այն ստորագրել է մոտ 10 օր անց: Ասում են՝ ՔՊ-ում շատերը դեմ են Աղազարյանի նկատմամբ ծավալված այս արշավին, բայց վախենում են խոսել այդ մասին: Ինքը` Գեւորգ Պապոյանը, հույս է ունեցել, որ գուցե ճնշումներն արդյունք տան, եւ Աղազարյանը վայր դնի մանդատը, ու ինքը ստիպված չլինի որդուն ազատել, որը նախարարությունում հայտնի է որպես բարեխիղճ պաշտոնյա։ Բայց Աղազարյանը մանդատը չի դրել, Փաշինյանն էլ իջեցրած հրահանգից չի հրաժարվել»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում