Իրականում ինչո՞ւ է ազատման դիմում գրել Աշտարակի ոստիկանապետը
«Իրավունք» թերթը գրում է. «Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել: Ներքին գործերի նախարարությունը շտապել է տեղեկացնել, որ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապված չէ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու կասկածանքով բերման ենթարկելու աղմկոտ թեմայի հետ:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, նրա մեքենայում դեկտեմբերի 16-ին հայտնաբերել էր մեծ քանակի մարիխուանա ու վերջինիս ձեռքերն ոլորած բերման էին ենթարկել:
Իսկ «Իրավունք»-ի աղբյուրներն այլ բանի մասին են փաստում: Ասում են, թե ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը շատ ավելի ուշագրավ բացահայտումներ է արել, ինչն ամենեւին ձեռնտու չէ ոչ միայն մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանին, այլ նաեւ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:
Նույն Սերգեյ Մարտիրոսյանի շնորհիվ ժամանակին բացահայտվել է, որ մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի զարմիկը եւս թաթախված է թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու մեջ եւ արդեն մեկուկես տարի է կալանավորված է:
Իսկ հիմա, ըստ էության, ոչ միայն մարզպետի օգնականի վերաբերյալ է բացահայտում եղել, այլ նաեւ ոստիկանապետը տեղյակ է մարզպետի ինչ-ինչ մութ պատմություններից:
Այսպիսով՝ մարզպետարանում խիստ լարվել են ոստիկանապետի դեմ ու ամեն ինչ անում են, որ դիմում գրի ու հեռանա: Նա էլ, առանց վարանելու, գրել է` վստահ լինելով, որ, միեւնույնն է, ճիշտը ինքն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում