Փրայմըրիզը քանդեց ՔՊ-ի տունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում: Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Ալավերդյանի և Կարեն Սարուխանյանի հետ:
Մյուս բոլորի հարաբերություններն էլ հարթ չեն: Հիմնական թեման քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Ալավերդյանի միջև: Գյումրիի իշխանակսն շրջանակներն անհանգիստ են, կարծում են, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու շանսերն առանձնապես մեծ չէին նաև մինչ ԺՊ-ի նշանակումը, իսկ այս գզվռտոցի մեջ առհասարակ հաղթելու ոչ մի շանս չունեն»։
Մանրամասները՝ այստեղ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում