Կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց. ՇՊՀ-ում ուսանողներին շանտաժի են ենթարկում
Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) դեկտեմբերի 18-ին իր հիմնադրման 90-ամյակը նշելու է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց թատրոնի՝ 613 նստատեղ ունեցող դահլիճը ԲՈւՀ-ի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում լցնել, ու մեզ հետ կապ հաստատած ուսանողներն ասում էին՝ իրենց ստիպում են ներկա գտնվել միջոցառմանը։
Նյութը հրապարակվելուց հետո ՇՊՀ-ում ուսանողների նկատմամբ ռեպրեսիաները խստացվել են:
«Բոլոր ուսանողներին կանչում են ու ասում՝ եթե դուք չեկաք, մեծ խնդիրներ կունենաք քննությունների ժամանակ, լիկվիդներով էլ չեք ստանա, կրեդիտ պարտքեր կկուտակեք: Զեղչերով էլ մեծ խնդիրներ կստեղծենք: Ու կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց»,- պատմեցին ուսանողները:
Դժվար թե ՇՊՀ-ի ղեկավարությունը չհասկանար, որ իրենց պարտադրանքը խնդրահարույց է, բայց թերևս առավել խնդրահարույց կլինի իրենց համար, եթե դահլիճն իրոք չլցվի:
Հետևապես ավելի լավ է՝ ուսանողները բողոքեն, քան Նիկոլ Փաշինյանի ցասմանն արժանանան:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում