Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել եւ միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում