Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը

Yerevan.today-ը գրում է.

Սկանդալային պաշտոնանկությունների շուրջ կրքերը դեռ չմարած՝ նոր կրքեր բորբոքվեցին արդեն նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի շուրջ, ով երեկ՝ դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը՝ հաջակցություն իր ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, ապա փոշմանեց:

Ասլանյանը փոշմանեց, բայց ուշ էր, արդեն նախկին կուսակցական ընկերները հասցրել էին հարձակման անցնել, իսկ վերջում էլ որոշեցին՝ «դե եթե դու չես գնում, մենք կհեռացնենք»:

Մի քանի օրինակով ներկայացնենք ՔՊ «միասնական և համերաշխ» թիմի արձագանքները ընդամենը մեկ օր առաջ իրենց կուսակից ընկերը համարվող Հակոբ Ասլանյանի հայտարարությանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյան. «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան. «Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի Հովիկ Աղազարյանին, պետք է արժանանա այս ճակատագրին»:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան. «Հակոբ Ասլանյանի գլխում, թե ինչ է կատարվում՝ չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել համապատասխան մասնագիտական որակավորում չունենալու պատճառով»:

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Ղալեչյան. «ՔՊ-ից դուրս եկող պատգամավորները հիշեցնում են սեզոնային աշխատողներ, ովքեր իշխանության տաք օրերին վայելում են բոլոր առավելությունները, իսկ քաղաքական պատասխանատվության ձմեռը վրա հասնելուն պես փախչում են»:

Հայտարարություններից զատ աչքի ընկավ նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և Հակոբ Ասլանյանի նամակագրությունը, որից պարզ էր դառնում, որ Ասլանյանի «մեղայականը» գրել էր հենց Հայրապետյանը, իսկ որպես պարզաբանում ԲՏԱ նախարարի խոսնակը հայտարարեց.

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»:

Բայց ինչպես իրեն հարգող ցանկացած ՔՊ-ականի պարագայում, այնպես էլ Մխիթար Հայրապետյանի պարագայում պարզաբանումը ևս պետք է պարզաբանել:

Այսպիսով. Մխիթար Հայրապետյանը Երևանի թիվ 127 դպրոցն ավարտել է 2007 թվականին, իսկ Հակոբ Ասլանյանը այդ նույն դպրոցում, ըստ իր պաշտոնական կենսագրության, դասավանդել է 2010-2015 թվականներին:

Դե էլ ինչ ՔՊ-ական հայտարարություն, առանց ստի համապատասխան չափաբաժնի:

Ի վերջո երեկ երեկոյան ՔՊ նիստում Ասլանյանին հեռացրեցին խմբակցությունից, իսկ այսօր մամուլը գրեց, որ հեռացումն այնքան էլ պատշաճ կարգով չի եղել:

Մասնավորապես «Ժողովուրդը» գրել է. «ՔՊ խմբակցության երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել: Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել»:


Թերևս սա ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ «միասնական» թիմի և արժեհամակարգի մասին մասին:

yerevan.today