Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ
Դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տարել բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայացել է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:
Վերջինս, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում