Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
Դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի, հաղորդում է Shamshyan.com_ը:
Նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացան համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ կատարեցին։
Նրանց պահանջով ժամանել են մի շարք պաշտոնյաներ և խնդրել ճանապարհը բացել, խոստանալով որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի իրենց հետ։ Երեկոյան մարզպետը եկավ և խոստացավ, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։
Բնակիչներն էլ ասել են, որ եթե այդպես չլինի, նման քայլերի էլի են գնալու, միչև հասնեն իրենց ուզածին։
Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում