Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական իշխանության քարոզչական «գուրուներից» մեկը երեկ խիստ անհավասարակշիռ ու վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ: Ասածն էլ ի՞նչ է: Թե բա՝ տվյալ «գուրուի» սիրելի վարչապետի (իմա՝ Փաշինյանի) հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է... 2020 թ. նոյեմբերի 10ից հետո եղած պայմաններ ստեղծել: Այն է, ըստ հիշյալ փաշինյանականի հայտարարության, պատերազմ հրահրել, որի արդյունքում (հետևանքով էլ չէ) վարչապետը «ստիպված կլինի հրաժարական տալ»:
Ըստ այնմ՝ «արմատական ընդդիմությունը «Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքն է»: Չէ, սա արդեն զավեշտ էլ չի: Սա զավեշտի հիպերգերադրական աստիճան է: Ախր ո՞վ, ո՞ր իշխանության ներկայացուցիչն ի՞նչ է ասում, ինչի՞ց է խոսում: Արցախը թշնամուն հանձնած, Արցախը ուրացած, Արցախի հայության հայրենազրկում իրականացրած վարչախմբի ներկայացուցիչը... ընդդիմությանն է մեղադրում դրա մեջ: Սա՝ դեռ իր հերթին: Հայաստանի անվտանգությունն ու ամբողջականությունը, երկրի ինքնիշխանությունն ուղիղ սպառնալիքների տակ դրած իշխանության ներկայացուցիչը պետականության սպառնալիք է անվանում... ընդդիմությանը: Այստեղ են ասել՝ «գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին...»:
Ի՛սկը: Բայց մի նրբերանգ էլ կա. նման անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններ անողը պետական բարձր պաշտոն զբաղեցնող է: Ուրեմն, կա՛մ իրավական գործընթաց է սկսվում «պետական դավաճանության մեղադրանքով» ու հրապարակային «քար ծակող» ապացույցներով («արհեստական բանականությամբ» ստեղծված «ձայնագրություններն» ու «տուշոնկաներ» չառաջարկել, դրանք արդեն եղել են), կա՛մ հիշյալ «գուրուն» է կանչման ենթարկվում՝ առնվազն անպատասխանատու և մերկապարանոց հայտարարության համար: Թե բա՝ ընդդիմությունը պետականության ամենամեծ սպառնալիքներից է: Երկրի գոյությունն ու ապագան հարցականի տակ դրած, երկրի ու ժողովրդի համար հիմնական սպառնալիք դարձած իշխանությունը այլոց է «սպառնալիք» պիտակում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում