Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովի անդամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհուրդը ձեւավորվում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի գիշերային sms-ի արդյունքում Սասուն Խաչատրյանը ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի, ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է էդիկ Հակոբյանը։
Եվ ահա, որպեսզի նախագահ ընտրվի, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի Հոդված 18-ի՝ պետք է ձեւավորվի Մրցութային խորհուրդ:
1) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է խորհուրդ՝ բաղկացած Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մրցութային խորհրդում ԲԴԽ ներկայացուցիչը լինելու է ԲԴԽ գիտնական անդամ Կարեն Թումանյանը, արդարադատության նախարարությունից Եփրեմ Կարապետյանը, որը արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետն է, իսկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը մրցութային խորհրդում Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ, հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն է։
Կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետն էլ սահմանում է՝ Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում է եւ համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եվ ըստ 9-րդ կետի՝ «Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու կամ Կառավարության կողմից համապատասխան նշանակում չկատարվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ»:
Թե ով կընտրվի, դժվար է ասել»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում