Վերցրել է զոհված եղբայրների շիրմաքարերի գումարը, դրանք չի բերել, գումարն էլ չի վերադարձրել
Դեկտեմբերի 7-ին, ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը անցնելով բարոյականության բոլոր սահմանները սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։
Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում են եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխելիս է եղել իր գտնվելու վայրը։
«Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվում է օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվում զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին»,-գրում է աղբյուրը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում