Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ թղթի վրա ինչ-որ բան էր ջնջում, որը մակագրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»: Լուրեր տարածվեցին, որ մեծ թվով «պադավատներ» են կրճատվելու, շատ պաշտոնյաներ զրկվելու են ծառայողական մեքենաներից, շատ վարորդներ գործազուրկ են դառնալու:
Տեղեկացանք, որ հաջորդ օրերին, իսկապես, մեծ թվով պաշտոնյաների` փոխնախարարներ, ծառայությունների ղեկավարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ, ասել են` ոտքով պետք է գնաք տուն եւ գաք աշխատանքի:
Բայց ասվել է, որ մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ գարաժներում են կանգնելու, որ գործով տեղ գնալիս դրանցից կարող են օգտվել, իսկ աշխատանքի գալ-գնալ չեն կարող: Հաջորդ օրերին արդեն որոշ պաշտոնյաների թույլատրել են օգտվել «պադավատներից»: Ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ անորոշություն է ու խառնաշփոթ` ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում եւ ինչ է անում որոշումներ կայացնող անձը»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում