Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին, որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար:
Սակայն իշխանությունը հակաքայլերի անցավ, երեկ տեղում մի քանիսին ազատեցին աշխատանքից` փորձելով բռնել մյուսների վախը եւ վերադարձնել աշխատանքի, սակայն հարցը դրանով չլուծվեց, մի քանիսն ընդամենը վեադարձան, երեկոյան արդեն լուրեր կային, որ իրավապահներն են «դուրս եկել» վարորդների վրա, իսկ իշխանությունը ոտուձեռ ընկած ինչքան համայնքային հիմնարկ ու մարզային կառույց ունեն, հրահանգել են, որ վարորդ ուղարկեն Երեւան, որ այսօր ավտոբուսները վարեն եւ քաղաքը կաթվածահար չլինի»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում