Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:
Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն: «Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը:
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել. «Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում