Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։ Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է: Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում:
Բայց Աննա Հակոբյանն էլ մեծ ցանկություն ունի իր ազգական Վահագն Մկրտչյանին կարգել քաղաքապետի ԺՊ` հետագայում ընտրվելու հեռանկարով։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում անցկացված հարցումների արդյունքում մինչ այս պահը իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի եւ թեկնածուների ռեյտինգները հետեւյալ բաշխվածությունն ունեն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջին հորիզոնականում, երկրորդը կիսում են ՔՊ-ն եւ ԴՕԿ-ը, երրորդն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» է, արմատական ընդդիմությունը դեռ հայտարարություն չի արել»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում