Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթից ավելի մտորելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու` մանդատից չհրաժարվելու մասին։ Աղազարյանը, հիշեցնենք, դեռ օրեր առաջ` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո, մի հայտարարություն էր արել, թե իր ռուսաստանաբնակ ընկերը խնդրել է, որ ոչ մի որոշում չկայացնի, քանի դեռ ինքը չի ժամանել Հայաստան:
Իսկ թե երբ կգա ընկերը, ասել էր` պարզ չէ. կարող է մեկ ամսից կամ մեկ տարուց գա: Պարզ էր, որ փորձում է հնարավորինս ձգել, առճակատման չգնալ Նիկոլ Փաշինյանի հետ` ո՛չ մերժել, ո՛չ համաձայնել նրա «խնդրանքին»։ Սակայն մեզ պատմեցին, որ այդ հայտարարությունից հետո ճնշումներն ավելի են թեժացել:
Նա «վերեւների» հետ երեկ շատ տհաճ խոսակցություններ է ունեցել, անուղղակի սպառնալիքներ ստացել, ինչն էլ արագացրել է իր որոշման հրապարակումը։ Կան հավաստի տեղեկություններ, որ առաջիկայում գլխավոր դատախազը հնարավոր է մտնի խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ հայտնի ոչխարների գործով մեղադրանք առաջադրեն։
Այս քայլերը, իհարկե, խայտառակություն են եւ Սահմանադրության ոտնահարում, բայց Փաշինյանը կարծում է, որ ավելի լավ է իրեն բռնապետ կոչեն, քան ասեն` թույլ է, իր թիմն անգամ իրեն չի ենթարկվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում