Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ։ Անգամ Թուրքիայից է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, ըստ որոշ լուրերի, դեռ իր մասնակցության վերաբերյալ հաստատում չի ներկայացրել, ինչը հերթական ապացույցն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված։
Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի հարաբերություն, ոչ էլ անգամ բանակցություններ չկան: ՍԾՏՀ ԽՎ նիստի գլխավոր միջոցառումները նախատեսում են անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ամիսներ առաջ ստանձնել է այս կազմակերպությունում նախագահությունը»։
Մանրամասները՝ այստեղ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում