Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 16.4°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -8°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 3.6°C


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում