Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունները։ Ժամանակին «սուպերլիդերությունը», «սուպերվարչապետությունը» եռանդով քննադատող Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին: Ժամանակին նա ասում էր. «Այդ համակարգում գործում են «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ, ըստ էության, կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն այդ որոշումներին ենթարկվում են, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է»:
Իսկ իր հիմնադրած ուժի մասին ասում էր. «Այստեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, եւ այստեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»:
Մինչդեռ վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաեւ ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի:
Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը եւ հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա` մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում