ՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաեւ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական տեղափոխվել։
Մեր տեղեկություններով՝ հենց Արթուր Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր նա հեռացել, որն այնքան լուրջ է եղել, որ Պողոսյանի անունը լսելուն պես դիմումը գրել է։ Նշենք․ Սիմոնյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, որն օգոստոսի սկզբին պաշտոնից ազատման դիմում գրեց եւ լքեց դատական համակարգը։
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում