ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածն ու անդրադառնալու հնչող մեկնաբանություններին: Ընթերցողներին չենք ծանրաբեռնի նրանց արտասանած «գլուխգործոցների» մեջբերմամբ, բայց հնչած արտահայտություններից մեկն իսկապես ուշադրություն գրավեց:
Այդ «կարկառուններից» մեկն ասել է, թե ընդդիմությունը վախեր ունի արտահերթ ընտրությունների հետ կապված, քանի որ... «հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել»: Նախ՝ անկեղծորեն զարմացանք, որ ՔՊ-ում գիտեն «շրիշակ» բառը ու հենց այդպես ասացին, այլ ոչ թե «պլինտուս»:
Ախր այդ ո՞ր «քաղաքական ուժի» ներկայացուցիչն է խոսում «շրիշակից ցածր» վարկանիշի մասին: Ու ոչ միայն վարկանիշի: Սա՛ է ամբողջ խնդիրը: ՔՊ-ն, որ երկիրն ու ժողովրդին պարտության մատնելուց հետո, Հայաստանն ու Արցախը ծանրագույն կորուստների, հայրենազրկման ողբերգության մեջ նետելուց հետո խեղդվողի հուսահատությամբ կառչել է իշխանությունից, ինչ-որ ծպտուն է հանում որևէ ուժի վարկանիշի ցածր լինելու մասի՞ն:
Չէ, լուրջ, քպականները խոսում են «շրիշակից ցածր»-ի մասին: Մի խմբակ, որ գոյություն ունի բացառապես այն հանգամանքի բերմամբ, որ կա Նիկոլ Փաշինյանը, և նա դեռևս զբաղեցնում է վարչապետի աթոռը: Թե բա՝ վարկանիշ: Ուզեք, թե չուզեք՝ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել: Հա, դա միայն վարկանիշի մասին չէ, նաև այլ բաների, այդ թվում՝ մակարդակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են