Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը. Զարուհի Նախշքարյան
«Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։ Կարգին դատական համակարգ դառնալու բոլոր միտումներն ի չիք են դարձել՝ Կարեն Անդրեասյանի անձնական ջանքերով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Դիտարկմանը, որ գործադիրից անկախ համարվող ԲԴԽ ղեկավարը փաստացի հրաժարական է տվել կառավարության մյուս անդամների հետ՝ Նախշքարյանը արձագանքել է՝ սա վկայում է, որ Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ, ուղղակիորեն երկրի վարչապետի ենթակայության տակ է գտնվել ։
«Սրանից ավելի լավ հիմնավորում, որ դատական համակարգն ամբողջությամբ ենթարկված է գործադիր մարմիններին և մասնավորապես մեկ անձի՝ հնարավոր չէ պատկերացնել։ Սա խայտառակություն է»,- ասել է նա։
Նախշքարյանն ընդգծել է՝ դատական համակարգի հետ արածի համար Կարեն Անդրեասյանը պիտի կրի պատասխանատվություն, դա վրա է հասնելու օրերից մի օր։
«Հրաժարականն այս հարցում որևէ դերակատարում չունի։ Հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում»,- նշել է Զարուհի Նախշքարյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են