MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց տուժողը՝ Պահլավունին։
Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները, և ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ։
MediaHub-ը դիմել է ՆԳՆ լրատվական բաժին՝ ճշտելու, թե ահազանգ ստացե՞լ են, արդյոք, այս միջադեպով, և ՆԳՆ-ից հաստատեցին, որ Երևանի ՋԷԿ-ից այդպիսի ահազանգ եղել է․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են