Մեքենայի կայանման շուրջ վիճաբանության պատճառով կրակել են 32-ամյա տղամարդու ուղղությամբ
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ նոյեմբերի 9-ի ժամը 18.30-ի սահմաններում Հարժիս գյուղի բնակիչ 32-ամյա երկու երիտասարդ և Սիսիան քաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդ Սիսիանի Որոտան փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են իրար հետ, այնուհետև վիճը շարունակել են Սիսիան-Աղիտու ճանապարհի կիսաքանդ շինության մոտ, որի ընթացքում էլ սիսիանցի տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանցից մեկին:
Վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից ոստիկանություն հաղորդում է ստացվել: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի և ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Սիսիան քաղաքի 43-ամյա բնակիչը ներկայացել է Սիսիանի բաժին՝ ներկայացնելով 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգը:
Բաժնում նա հայտնել է, որ նոյեմբերի 9-ին Սիսիան-Աղիտու ճանապարհի հարակից կիսաքանդ շինության մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը նշված ինքնաձիգից երկու կրակոց է արձակել: Նա, կազմված փաստաթղթերը և ինքնաձիգը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են