«Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով «Սրբազան պայքարի» շուրջ 3 տասնյակ աջակիցների էին ձերբակալել, այդ թվում՝ անչափահասներ։ Մի քանի օրվա «օպերացիայի» շրջանակներում, պարզվում է, ոչ մի զենք, զինամթերք չեն հայտնաբերել: Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին:
Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան, իշխանավորների նկարներով պաստառներ չփակցնեն։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ այս ձերբակալություններից ոչ մեկի արդյունքում ոչ մի քաղաքացու մեղադրանք չի առաջադրվել, կալանավորված անձ չկա, եւ ոչ մի կալանքի միջնորդություն էլ չի ներկայացվել դատարան։ Ավելին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքով մի անձի ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, մյուսի հարցն էլ քննվելու է մոտ օրերս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են