2026 թ. հունվարի 1-ից ջրօգտագործման թույլտվությունը տրվելու է էլեկտրոնային հարթակի միջոցով
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 3-ի N 1332-Ն և 2003 թ.-ի մարտի 7-ի N 217-Ն որոշումներում: Նախագծով ամրագրվել են մի շարք դրույթներ, օրինակ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պահանջ 2026 թ.-ի հունվարի 1-ից: Հայտի գնահատման ժամանակ պահանջվող տեղեկատվությունը լրացվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տրված տեղեկատվությամբ: Ջրօգտագործման թույլտվության ձևաթուղթը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ հանվել է ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելու օրենսդրական պահանջը, լրացվել է ջրառի ծավալը նաև ջրային համակարգից ջրառ իրականացվելու դեպքում:
Ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը ևս ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ լրացվել է նոր կետով, համաձայն որի, կներկայացվի նաև ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացնող ընկերության անվանումը, ինչպես նաև դրվել է խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրի որակը խմելու ջրի որակին ներկայացվող սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն: Նոր խմբագրությամբ է ներկայացվել նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ ջրօգտագործողի վարչական բեռը թեթևացնելու նպատակով:
Նախարարությունը վստահություն է հայտնում, որ նախագծերի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը , կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները