Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլեւ հակադարձել նրան քննադատողներին, երբ մեկը մյուսի ետեւից գրոհել է Քոչարյանի վրա:
Լուսինե Բադալյանը երկարաշունչ պաշտպանական ճառ է արտասանել՝ հիշեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ում միակ պատգամավորն է եղել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը եղել է խորհրդարանում՝ փորձելով կանխել ամբոխի գործողություններն ու մտադրությունները։ «Բա դուք ո՞ւր էիք, որտե՞ղ էիք թաքնվել»,- մոտավորապես այսպես ասել է Լուլուն ու ամոթանք տվել բոլոր նրանց, ովքեր կասկածում են Քոչարյանի «պետականամետությանը»։
Մեզ պատմեցին, որ ավելի պակաս պաթոսով պաշտպանական ելույթներ էլ են եղել Քոչարյանի մասին, սակայն Լուլուն ուղղակի ցնցել է բոլորին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են