Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Մամուլ

Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է մաս 234

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձե՛ք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության եւ հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։

Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա եւ ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության եւ սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»։

Թե քանի հոգի Նիկոլ Փաշինյանի կոչին անսաց, վերադարձավ Հայաստան եւ զորակոչվեց, չի հրապարակվել որեւէ թիվ։ Սակայն Այս հայտարարությունից 5 տարի անց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին լրիվ հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ բանակից խուսափած՝ 27 տարին չլրացած անձը 15 մլն դրամ վճարի եւ ազատվի բանակից ու քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի հայտնած վիճակագրության, 2022 թվականի դրությամբ ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար եւ այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Համեմատելով պատգամավորի հնչեցրած թիվը եւ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին հնչեցրած թիվը, կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետեւողներ չեն եղել, իսկ հակառակ պատկերը՝ բանակից խուսափելու դեպքերը, ավելացել են։

Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում եւ կուսակցությունում կան բանակից խուսափելու բազմաթիվ դեպքեր․ բերենք մի քանի օրինակ։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին բանակում չի ծառայել՝ նախ երկու անգամ ստանալով տարկետում ուսման համար, որից հետո երկու անգամ առողջապահական տարկետում, մինչեւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանի։ Մինչ իր որդուն բանակից ազատելը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր․ «Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»։

«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ բանակում չեն ծառայել նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր բանակ 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն այդպես էլ ծառայության չգնաց։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքը բանակում ծառայելուց խուսափել է ժամանակին, որի պատճառի մասին տարբեր վարկածներ են հրապարակվել՝ սկսած նրանից, որ տան 3-րդ որդին է եղել, այդ պատճառով ազատվել է, մինչեւ անգամ հոգեկան վիճակի խնդրով տեղեկանքի հիման վրա։ Այնուամնայնիվ, անկախ պատճառից, օրինական հիմքով, թե ո՛չ, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակին խուսափել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում