Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։
Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ․-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ․-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ․-ն տանից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ․-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ Գևորգ Թ․-ն իրենց տանից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանությաւն Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են