202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար
168.am-ը գրում է. 2025 թվականի բյուջեով Փաշինյանի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 24 միլիարդ 365.7 մլն դրամ։ Այս գումարն այդ աշխատակազմը ծախսելու է մի շարք ուղղություններով` մասնավորապես,
– Հասարակական և այլ կազմակերպությունների, որպես աջակցություն, կհատկացվի 75.9 մլն:
Նշենք, որ այս ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում հատկացումներն ուղղվելու են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը, հասարակական կազմակերպություններին, ազգային փոքրամասնություններին աջակցմանը:
– Հանրային իրազեկում ծրագրի գծովնախատեսվել է հատկացնել 1,263.5 մլն դրամ:
Ծրագրով նախատեսված հատկացումներն ուղղվելու են հանրային իրազեկման ապահովմանը, ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովմանը նաև միջազգային հարթակներում, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ՀՀ մասնաբաժնի վճարմանը, տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայությունների իրականացմանը:
Ուշագրավ է, որ տոների և հիշատակի օրերիծրագրի գծով հատկացվելիք 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար։
Ծրագրի շրջանակներում հատկացումները կուղղվեն «Քաղաքացու օրվան» նվիրված և «Մերժամանակների հերոսը» միջոցառումներին՝ ուշադրություն՝ որպես ի նպաստ Ազգայինինքնության պահպանման:
Թե, օրինակ, ինչ կապ ունի «Քաղաքացու օր» տոնն Ազգային ինքնության պահպանման հետ, Փաշինյանի աշխատակազմը չի հիմնավորել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են