Կապանի համայնքապետի եղբորը ձերբակալել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հարցաքննության է կանչվել Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը` Հովիկ Փարսյանը, որը, ըստ քննիչների, այդ բուհի սան լինելով, չի հաճախել դասերի, բայց հայտնի միջոցներով գնահատականներ է ստացել: Գեւորգ Փարսյանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հերքեց դա՝ վստահեցնելով, որ եղբայրը նորմալ հաճախում է։ Հարցաքննության է կանչվել նաեւ ուսանող Վահե Պետրոսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է, Կապանում հայտնի է որպես Սոկոյի Վահե` շինարարական բիզնեսով է զբաղվում։
Ի դեպ, երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին, սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ։ Լեռնիկ Պետրոսյանն անցած շաբաթ օրվանից է կալանավորված, նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու եւ պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով»։
Մանրամասները՝ այստեղ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են