Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Տրանսպորտի մասին» օրենքում: Նախագծի մշակումը պայմանավորված է կառավարությանը լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա նրան անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվիրավական ակտեր։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ընդգրկում է հետևյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային։
Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումն արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը։
Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով կառավարությանը օժտել լիազորությամբ՝ հաստատելու ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։
Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը