Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 7 մեքենաներ
Օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ «Infiniti»-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...